Ինչպես հաղորդում է Associated Press-ը,  կիրակի օրը, մայիսի 19-ին Լաս Վեգասում տեղի ունեցած Billboard ամսագրի երաժշտական ​​մրցանակաբաշխությանը քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է առաջատար նվաճված մրցանակների քանակով:
 
11 անվանակարգերին առաջադրված Սվիֆթը արժանացել է ութ մրցանակների, այդ թվում, ամենահեղինակավոր “Լավագույն Կատարող” կատեգորիայում:  Ավելի քիչ հաջողակ էին fun. և Maroon 5 խմբերը, որոնցից յուրաքանչյուրը հավակնում էր հաղթել 11 անվանակարգերում, սակայն արժանացան միայն մեկական մրցանակի, ընդ որում տեխնիկական անվանակարգերում:
 
Երկրորդ առավել թվով մրցանակների արժանացան Gotye և Ռիհաննան, ովքեր ստացան չորսական Billboard մրցանակների յուրաքանչյուրը: Երեքական Billboard մրցանակների արժանացան Ջասթին Բիբերը, ով այդ թվում հաղթող ճանաչվեց “Լավագույն տղամարդ կատարող” և “Լավագույն սոցիալական արտիստ" անվանակարգերում, եւ Մադոննան, ում «MDNA»  տուրը ճանաչվել է տարվա ամենաշահութաբեր շրջագայություններից:
 
Սակայն, ինչպես նշում է  Associated Press-ը,  Billboard մրցանակաբաշխությանը հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ոչ թե մրցանակակիրների անունները, այլ ABC հեռուստաալիքի ուղիղ եթերով հեռարձակվող մրցանակաբաշխության արարողությանը ելույթ ունեցողների ցուցակը: Մայիսի 19-ին MGM Grand Garden Arena-ի բեմահարթակին, ի թիվս այլոց, ելույթ են ունեցել Թեյլոր Սվիֆթը, Ջասթին Բիբերը, Բրունո Մարսը, Pitbull-ը, ներկայացնելով միանգամից երկու դուետ Ջենիֆեր Լոպեսի և Քրիսթինա Ագիլիերայի հետ, ինչպես նաև Սելենա Գոմեզը Քրիս Բրաունը և PSY: Մրցանակաբաշխության արարողությանը ավարտեց Փրինսի ելույթը, ով արժանացավ “Billboard պատկերակ” հեղինակավոր մրցանակի: