Մինչ Բեյոնսը ճանապարհորդում է աշխարհով իր Mrs.Carter շրջագայությամբ, H&M ապրանքանիշը ներկայացրել է նրա մասնակցությամբ նոր գովազդային հոլովակ: Հիեցնենք, որ ավելի վաղ հանդիսատեսին արդեն ներկայացվել էին H&M ամառային գովազդային արշավից հատվածներ, որի աստղը դարձել է երգչուհին: Տեսահոլովակում հնչում է Բեյոնսի նոր երգը Standing On The Sun անվամբ:
Ապրանքանիշի ամառային հավաքածուի ստեղծման ընթացքում աստղն անձամբ համագործակցել է H&M թիմի դիզայներների հետ: Առանց ուշադրության չի մնացել նաև բարեգործական նպատակը` ընտրված ապրանքների վաճառքից ստացված գումարի 25 տոկոսը կնվիրաբերվի Н&M for Water ծրագրին: Սկսած 2002 թվականից այդ ծրագրի շրջանակում ապրանքանիշը հավաքել է արդեն ավելի քան 2,5 միլիոն ֆունտ ստերլինգ:
Բեյոնսը H&M-ի համար` գովազդային հոլովակ
Դիտվել է 1442 անգամ
Նոր տեսանյութ գովազդային արշավի շրջանակներում: