Բեյոնսն իր համաշխարհային շրջագայությունը բացել է Ralph & Russo-ից հագուստով
Դիտվել է 1601 անգամ
Շրջագայությունը սկսվել է Սերբիայից:Սերբիայի Բելգրադ քաղաքում երեկ սկսվել է Բեյոնսի համաշխարհային շրջագայությունը, որը ստացել է The Mrs Carter Show World Tour անվանումը: Համերգների այս շարքը երկար սպասված է թե իր` աստղի համար, և թե նրա երկրպագուների, իսկ շրջագայության նախապատրաստությունը շատ լուրջ էր: Բեյոնսի համար բեմազգեստերը ստեղծվել են հանրահայտ ապրանքանիշերի կողմից: Հաղորդվում էր, որ զգեստների մի մասի վրա աշխատել է Dsquared2 դուետը, իսկ հայտնի դիզայներ Սթյուարտ Վեյցմանը ստեղծել է տասնյակ զույգ կոշիկ:
Հիմա պարզվել է, որ աստղը շրջագայությունը բացել է եվրոպական Ralph & Russo ապրանքանիշի հագուստով: Վերջինիս ներկայացուցիչները հաղորդել են, որ ստեղծագործական տնօրեն Թամարա Ռալֆն անձամբ է աշխատել համազգեստի վրա, որը ստեղծվել է երգչուհու պատվերով: Բելգրադում նա բեմ է դուրս եկել սպիտակ արտահագուստով(կոմբինեզոն)` զարդարված մարգարիտներով և բյուրեղներով:
Բելգրադից Բեյոնսը կմեկնի Զագրեբ, Բրատիսլավա, Ամստերդամ և այլ քաղաքներ: Շրջագայությունը կավարտվի սեպտեմբերին:
Ամսաթիվ` 22/04/2013 22:20