Երեկ իր 28-ամյակն է նշել Կիրա Նայթլին, որը շուրջ արդեն տաս տարի է, ինչ ընդգրկված է Հոլիվուդի գլխավոր աստղերի շարքում (այս տարի լրանում է հենց տաս տարին «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին, որն իսկական աստղ դարձրեց բրիտանացի դերասանուհուն):
Իր կարիերան Կիրան սկսել է, երբ ընդամենը ինը տարեկան էր, իսկ առաջին նկատելի աշխատանքը կինո ասպարեզում դարձավ «Խաղա, ինչպես Բեքհեմը» ֆիլմը: 2003 թվականին Նայթլին միացավ «ծովահենների» թիմին` Ջոնի Դեպի և Օրլանդո Բլումի գլխավորությամբ: Դրան հաջորդեցին դերասանուհու մի շարք դերեր: Հաճախ նա հանդես է գալիս դասական հերոսուհիների կերպարով (ինչպես Աննա Կարենինայի դերը):
Անձնական կյանքում Կիրան նույնպես հաջողակ է: Անցած տարվա մայիսին հայտնի դարձավ նրա նշանադրության մասին երաժիշտ Ջեյմս Ռայթոնի` Klaxtons խմբի մասնակցի հետ:

Թորա Բերչը և Կիրա Նայթլին «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» պրեմիերային Լոնդոնում, 2001 թ.

Կիրա Նայթլին «Խաղա, ինչպես Բեքհեմը» պրեմիերային, 2001 թ.

«Արթուր արքայի» եվրոպական պրեմիերան, 2004 թ.

Hollywood Awards Gala, 2004 թ.

«Դոմինոյի» պրեմիերա Հոլիվուդում, 2005 թ.

Կիրա Նայթլին Ոսկե Գլոբուսում, 2006 թ.

Vanity Fair երեկույթ, 2006 թ.

«Քավության» պրեմիերա Լոս Անջելեսում, 2007 թ.

«Բաց մի թող ինձ» պրեմիերա Լոնդոնում, 2010 թ.

«Վտանգավոր մեթոդի» պրեմիերա Վենետիկում, 2011 թ.

«Վտանգավոր մեթոդի» պրեմիերա Լոնդոնում, 2012 թ.