Երեկ People ամսագիրը հռչակել է Գվինեթ Փելթրոուին որպես մոլորակի ամենագեղեցիկ կին` հրապարակելով ամենահմայիչ աստղերի իր ամենամյա վարկանշային ցանկը: Զարմանալի չէ, որ արդեն երեկոյան դերասանուհին որոշել է հաստատել իր կարգավիճակը` Հոլիվուդում «Երկաթե մարդը 3» ֆիլմի պրեմիերային հայտնվելով մի հագուստով, որը բացարձակապես չէր նախատեսում ներքնազգեստ: Այս մասին է հաղորդում DailyMail-ը:

Գվինեթը բազմիցս ընդգծել է, որ շատ ժամանակ է տրամադրում պարապմունքներին, և շնորհիվ իր անձնական մարզչի ձեռք է բերել նոր մարմին: Ամենօրյա վարժությունների արդյունքները դերասանուհին ցուցադրել է` հագնելով երկար զգեստ մինչ հատակ` թափանցիկ ներդիրներով: Հագուստի թափանցող մանրուքներն այնքան անսքող էին, որ ոչ ոքի մոտ կասկած չէր մնացել, որ Գվինեթը ժամանել էր պրեմիերային առանց ներքնազգեստի:

Թափանցիկ ներդիրները հասնում էին ընդհուպ մինչև աստղի իրանը` բացելով նրա հետույքի հիասքանչ տեսարանը:
Ասում են, որ այդպիսի համարձակ հանդերձ Փելթրոուն համարձակվել էր հագնել այն բանից հետո, երբ գլխավորեց ևս մեկ վարկանշային ցանկ` ամերիկյան Star ամսագիրը նրան դասել էր առաջին տողում իր` Ամերիկացիների կողմից ամենաատելի աստղերի ցանկում: ԱՄՆ հարցված բնակիչների կարծիքով Գվինեթը շատ «ձանձրալի» է: Այժմ արդեն դերասանուհին, հավանաբար, փակեց նրանց բերանը, ովքեր համարում են նրան «անհետաքրքիր»: Այսպիսի զգեստով հաստատ չես ձանձրանա: