Telegraph.co.uk-ի հաղորդմամբ, MyCelebrityFashion կայքը ավելի, քան 1300 կանանց շրջանում հարցում է անց կացրել, որպեսզի պարզի, թե աստղերից ովքեր են բոլորից ավելի նրբագեղ ծերանում: Առաջին տեղը ստացել է 50-ամյա Դեմի Մուրը: Չենք բացահայտի Ամերիկան, եթե հերթական անգամ կասկած հայտնենք նրանում, որ առանց վիրաբուժական դանակների և կախարդական ներարկումներով ներարկիչների այստեղ զերծ չեն մնացել: Սակայն, համաձայնեք, ամեն դեպքում լավիկն է Էշթոն Քետչերի նախկին սիրեցյալը:
Հրաշալի ծերացող աստղերի վարկանշային ցանկում հայտնվել են նաև 64-ամյա Օլիվիա Նյուտոն-Ջոնը, 67-ամյա Հելեն Միրենը, 49-ամյա Միշել Օբաման, 54-ամյա Միշել Պֆայֆերը, 63-ամյա Թվիգգին, 55-ամյա Շերոն Սթոունը և 59-ամյա Օփրա Ուինֆրին: Բոլոր նրանց հաջողվում է արժանապատվորեն դիմավորել հասունությունը: Նրանք չեն ձգտում տասնյակ տարիներով ավելի երիտասարդ տեսք ունենալ, սակայն միևնույն ժամանակ պահպանվում են գերազանց:
1. Դեմի Մուր (Demi Moore)` 55%
2. Օլիվիա Նյուտոն-Ջոն (Olivia Newton-John)` 41%
3. Հելեն Միրեն (Helen Mirren)` 39%
4. Միշել Օբամա (Michelle Obama)` 29%
5. Միշել Պֆայֆեր (Michelle Pfeiffer)` 25%
6. Թվիգգի (Twiggy)` 19%
7. Շերոն Սթոուն (Sharon Stone)` 16%
8. Օփրա Ուինֆրի (Oprah Winfrey)` 12%
Հարցման շրջանակում կանանց 78% հայտնել են, որ լուրջ անհանգստացած են նրանով, թե ինչպես տարիները կսկսեն ազդել իրենց արտաքին տեսքի վրա: Հարցվածների 68% կարծում են, որ դանդաղ ծերացումը հանդիսանում է նրա արդյունքը, որ աստղերը, ոգեշնչված աշխատանով, պարզապես կամքի ուժով փոխում են իրենց օրգանիզմը հակածերացման ռեժիմի: Ի դեպ, հարցին` թե ինչպե՞ս են պայքարում կանայք ծերացման առաջին նշանների հետ, ամենահաճախ պատասխանն էր` «քսում եմ մի փոքր խոնավեցնող քսուք»: Իսկ ինչպե՞ս եք այդ խնդրի դեմ պայքարում դուք: