Նկարներում թոփ-մոդելը հանդես է գալիս տնային տնտեսուհու` իր համար նոր կերպարով, մրցակցելով այս ոլորտում Բար Ռաֆայելիի հետ: Սակայն եթե Ռաֆայելիի մոտ ստացվել է որոշ առումով 60-ականների պարապ-սարապ աղջկա կերպար, ապա Շեյքը, ինչպես տեսանելի է լուսանկարներից, աշխատում է առանց հանգստանալու: Ճիշտ է, ստանդարտ տնային հոգսերից տեսանելի է միայն սենյակային բույսերի ջրումը, իսկ մնացածում Ռոնալդոյին կարելի է, հավանաբար, միայն «կարեկցել»: