Մենք այդպես էլ չորոշեցինք, թե ինչն ավելի ախորժելի տեսք ունի` սենդվիչը՞, թե մոդելի կազմվածքը՞:

Տղամարդկան երկու կարևորագույն կարիքների` սննդի և գեղեցիկ աղջիկների վրա են շեշտը դրել  ամերիկյան Carl’s Jr սրճարանների ցանցի գովազդային հոլովակի ռեժիսորները: Նրանում խոստումնալից մոդել Քեյթ Ափթոնն ագահորեն հարձակվում է այրող պղպեղով բուրգերի վրա, սահում է կաբրիոլետի սրահով և հարցականի տակ դնում մոտակայքում  հայտնված երիտասարդ զույգի ապագա հարաբերությունները: