Փայլուն ամսագրերի էջերից մեզ վրա նայում են կատարյալ մաշկով, սլացիկ ու հարթ մարմնով աստղերը, որոնք չունեն կնճիռների կամ ցելյուլիտի առկայության նույնիսկ ակնարկ: Սակայն նույնքան մեզ զարմացնում են այդ նույն մարդիկ, երբ նրանց լուսանկարները` նկարված պապարացիների կողմից, հայտնվում են լրատվական միջոցներում. կախված մաշկ, կնճիռներ, պիգմենտացիա` բոլորին հատկանշական են միևնույն խնդիրները: Սակայն Photoshop-ը շարունակում է իր գործն անել, և նույնիսկ իմանալով ճշմարտությունը` մենք շարունակում ենք ամաչել սեփական անկատարության պատճառով:
Հենց նման պահերին հատկապես օգտակար է նայել լուսանկարների «կատարելագործման» գործընթացի «թաքնված կողմերին»: Կրծքի մեծացում և կնճիռների շտկում` միայն քիչ քանակն է, ինչ տեղի է ունենում աստղերի լուսանկարների հետ: Երբեմն, ձգտելով ոչ երկրային գեղեցկության, դիզայներները փոքրացնում են նրանց իրանը մինչ անբնական չափսերի, պատահաբար նկարում հավելյալ մատներ, երբեմն էլ ամբողջովին մոռանում մարդու մարմնի համամասնության մասին:
Մարմնի մասեր. ինչի՞ց են զրկվում աստղերը հանուն գեղեցկության
Դիտվել է 3486 անգամ
Photoshop-ի նենգ ուժի մեջ հերթական անգամ համոզվելու համար մենք հավաքել ենք մի շարք զվարճալի, տարօրինակ и նույնիսկ սարսափելի լուսանկարներ` արված ամսագրերի ու գովազդային արշավների համար:
Ի՞նչ էր հարկավոր շտկել այս նկարում` մնում է առեղծված: Պարզ է մեկ բան` Maroon 5 խմբի կիթառահար Ադամ Լիվայնի հետ ակնհայտորեն մի բան այն չէ: Հասկանալի է, որ Ադամին, հավանաբար, ավելացրել են մկանների ուռուցիկություն, սակայն ինչու՞ նրան այդպես... շրջել են` ջնջելով կողերի մի մասը:

Ի դեպ, սա ռուսական Vogue-ի շապիկն է: Առային հայացքից ընտիր շապիկ, գեղեցիկ մոդել: Միայն թե ձեռքը կա, իսկ արմունկը` ոչ:

Այս լուսանկարն արված է իսպանական GQ համար: Եթե ուշադիր նայեք, ապա կհասկանաք, որ սա հայտնի մոդել Իրինա Շեյքն է: Իրինան պնդում է, որ հագուստն իր վրայից «հանել են» Photoshop-ի օգնությամբ, պատկերացնու՞մ եք:

Ողջ աշխարհը Նատալյա Վոդյանովայի ոտքերի մոտ է, եթե հավատալ վերնագրին: Նայելով լուսանկարին` թվում է, թե ոտքերն իրոք, որ անվերջ են: Մի՞թե ոչ ոք չի նկատել, որ Նատալյայի մարմինն անբնական և անհամաչափ տեսք ունի: Ի դեպ, ուշադրություն դարձրեք հարդարմանը: Ցանկանու՞մ եք այսպիսին: Այդ դեպքում Ձեզ հարկավոր կլինի ֆոտոմշակել Ձեր լուսանկարը:

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ լուսանկարներում շատերը սլացիկ տեսք ունեն: Մենք գիտենք պատասխանը: Photoshop: Այդ պատճառով է, որ հագուստի կատալոգներում ամեն ինչ մոդելների վրա նստում է կատարյալ ձևով: Համեմատեք այս երկու նկարները:

Անողորմ տեխնիկական դիզայներները «կտրել են» աղջկա ձեռքը: Ով գիտի, թե իրականում ինչ են ուզել անել նրանք:

Դաութցեն Քրեզը լողազգեստով կեցվածք է ընդունել Vogue China հունիսյան շապիկի համար: Գեղեցկուհուն լուսանկարել է Սոլվե Սունդսբոն: Նորաձև խմբագիր Նիկոլետա Սանտորոն այդ լուսանկարահանումների համար ընտրել էր Dolce & Gabbana, Prada, Jason Wu և Missoni ապրանքանիշների հագուստ: Սակայն ոչինչ այդ ամենից չէր կարող փրկել Քրեզին, երբ ամսագիրը հրատարակվեց: Ոչինչ չե՞ք նկատում: Օրինակ, որտե՞ղ է Դաութցենի երկրորդ ոտքը:

Մազերի խնամքի իտալական կոսմետիկայի գովազդ: Իհարկե, խմբագիրներն ընտրել են լավագույն լուսանկարը` աղջիկ լավ տեսք ունենա, տղան` մկանոտ (նույնպես ռետուշ), օձը գեղեցիկ սահի (չնայած, հավանաբար, նրան պարզապես «սոսնձել են»), կոսմետիկան ներդաշնակորեն նայվի... Սակայն ի՞նչն է պակասում: Աղջկա ոտքերը: Գեղեցկուհուն հիանալի ռետուշի են ենթարկել, ու այնպես են ջանացել, որ հեռացրել են «ավելորդ» ոտքերը:

Մի՞թե Մեգան Ֆոքսը կհամաձայնվեր մաքրել իր դաջվածքները հանուն ամսագրի շապիկի նկարահանումների: Եվ ինչո՞ւ, երբ գոյություն ունի Photoshop-ը:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանը երբեք չի եղել նիհարիկ: Եվ ինչո՞ւ այդպես խաբել ընթերցողներին:

Ո՞վ է ասել, որ այտերի առկայությունը վատ է: Հիլարի Ռոդը չունի ավելորդ գիրություն կամ այլ բան, սակայն դա չի կանգնեցրել տեխնիկական դիզայներներին...

Երբևիցե լսե՞լ եք, որ Քեյթ Միդլթոնին մեղադրեն ոչ բավական նեղ իրանի համար: Պատկերացրեք, բրիտանական Grazia-ի ռետուշի մասնագետը չկարողացավ դիմադրել դքսուհուն «վայելչություն» ավելացնելու գայթակղությանը: Ինչո՞ւ: Արդյո՞ք նա բավարար գեղեցիկ տեսք չուներ:

Չեք կարծու՞մ, որ Քրիսթեն Ստյուարտը Glamour-ի շապիկին մի փոքր տարօրինակ տեսք ունի: Ու՞ր է կորել նրա ձեռքը և ինչո՞ւ է այն սահուն կերպով անցնում ոտքերի:

Այնպիսի զգացում է, կարծես շունն այս նկարում անառողջ է: Գիտեք ինչո՞ւ: Պատասխանը պարզ է: Խեղճ շան գլուխն իրենը չէ, բառի ուղիղ իմաստով:

Հավանաբար, այս մոդելի մոտ երկարացրել են ձեռքերն ու ոտքերը, որպեսզի զգեստը նրա վրա ավելի լավ տեսք ունենա: Սակայն մի փոքր չափազանցել են: Նայեք այս սարսափելի երկար կոր արմունկին:

Քեյթ Մոսը և նրա ութամյա աղջիկ Լիլա Գրեյսը շատ հաճելի տեսք ունեն այս նկարում: Սակայն փոքր աղջիկը դարձել է ֆոտոաղետի զոհ: Տեսեք, թե ո՞ւր են կորել նրա մատները:

Կարապի վիզը հիանալի է: Բայց եթե այն իրականում քոնն է, այլ ոչ թե երկարացված ֆոտոմշակող ծրագրով: Բացի այդ, երկարացրել են նաև մոդելի ձեռքերը:

Ի՞նչ է պատահել մոդելի մատներին: Դա պարզապես մղձավանջ է:

Ավրիլ Լավինը նույնպես զերծ չի մնացել ռետուշի վարպետների ուշադրությունից: Նայեք, թե ինչ են դարձրել նրա ձեռքը:

Հավանաբար, մոդելի երկրորդ ոտքը բավական սլացիկ կամ երկար չէր:

Հետաքրքիր է, ինչն այն չէր մոդիլի ձեռքերի հետ, եթե տեխնիկական դիզայներներն ստիպված են եղել բառացիորեն հավաքել դրանք:

Իսկ այս ֆոտոձախողումը չափազանց զվարճալի է: Փորձեք հասկանալ` որտեղ ում ոտքերն են: