Intimissimi ապրանքանիշը պատրաստվում է ուրախացնել իր երկրպագուհիներին և գրավել նորերի: Ապրանքանիշը  կրծկալների արդեն առկա չափսերին հավելել է նոր չափսեր` 70-ից մինչ 90 և A-ից մինչ D: Նորույթի գովազդումը վստահվել է գեղեցկուհի Բարբարա Պալվինին, որն արդեն հայտարարել է իր մասին` աշխատելով Victoria's Secret և այլ ապրանքանիշների համար: Հունգարացի 19-ամյա մոդելը կհայտնվի Intimissimi-ի նոր սեզոնի գովազդային արշավում մայիսի 13-ից:

Նաև մայիսի 13-26 Intimissimi խանութների  յուրաքանչյուր այցելուհու կառաջարկվի ընտրել իր համար կատարյալ կրծկալը և որպես նվեր ստանալ փոքրիկ օծանելիք` Innocente, Romantica և Sensuale բուրմունքով: