Chanel նորաձևության տունը թողարկել է Կարլ Լագերֆելդի կարճամետրաժ ֆիլմի թրեյլերը` նվիրված ապրանքանիշի լեգենդար հիմնադրին: Կոկո Շանելի դերը ֆիլմում ստացել է Կիրա Նայթլին, և մենք արդեն կարող ենք կազմել առաջին տպավորությունն այն մասին, թե դերասանուհին ինչպիսի տեսք ունի նորաձևության պատմության մեջ ամենսհայտնի կանանցից մեկի կերպարում:
Կիրայի հետ կադրում հայտնվում է ֆրանսիական դերասանուհի Կլոտիլդա Էսմեն, որը խաղացել է գլխավոր հերոսուհու մորաքրոջ դերը, ինչպես նաև ամերիկյան թոփ-մոդել Լինդսի Վիքսոնը, որի ստացել է հրաշալի անծանոթուհու դերը:
Once Upon a Time («Մեկ անգամ...») անվանումով ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դովիլ փոքրիկ քաղաքում, որտեղ Գաբրիել Շանելը բացել է իր առաջին խանութը:
Մինի-ֆիլմի շնորհանդեսը կկայանա մայիսի 8-ին, երբ դիզայները կներկայացնի 2014 թվականի Chanel ճանապարհորդական հավաքածուն:
Կիրա Նայթլին Կոկո Շանելի դերում` առաջին կադրերը
Դիտվել է 2998 անգամ
Դերասանուհին նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմում:




