500գր կաշկավալ տեսակի պանիր (կարելի է փոխարինել գաուդա կամ չեդդեր տեսակի պանրով)
3 հավկիթ
150գր ալյուր
5գր աղ
2գր սև պղպեղ
120-180մլ ջուր
120 մլ ձեթ
Տաքացնել ձեթը:
Պանիրը կտրատել եռանկյունաձև:
Հարել հավկիթները, ավելացնել աղ, պղպեղ ալյուր և ջուր, որպեսզի խմորը փափկի (ինչպես բլիթների դեպքում):
Թաթախել պանրի եռանկյունիները հարած մասսայի մեջ, որ ամբողջությամբ ծածկվեն և տապակել մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Մատուցել տաք վիճակում աղցանի հետ: