Թանձրուկի բաղադրատոմսը`
2 սխտորի գլուխ, աղացած
3 սմ թարմ կտրատված կոճապղպեղ
30 մլ քնջութի ձեթ, 120գր գետնանուշի յուղ
60 մլ սոյայի սոուս, 60 մլ բրնձի քացախ
10գր չիլի մածուկ (ըստ ցանկության), 3գր խոշոր աղ
2 կանաչ սոխ բարակ շերտերով կտրատված
25գր տապակած քնջութի սերմ; 20գր կտրատված համեմ
350գր. Ուդոն լապշա կամ լինգուինե տեսակի պաստա`
1 կանաչ սոխ, կտրատված, 10գր տապակած քնջութի սերմ
10 գր կտրատված համեմ
 
Խառնել սխտորը, կոճապղպեղը, քնջութի ձեթը, սոյայի սոուսը, քացախը, գետնանուշի յուղը, չիլի բիբարի մածուկը (եթե օգտագործում եք), կանաչ սոխը, քնջութի սերմերը, համեմը և աղը միջին չափի ամանի մեջ և դնել մի կողմ:
Ավելացնել լապշան եռացող ջրի մեջ և եփել մոտ 8 րոպե: Լցնել քամոցի մեջ և սառը ջրով ողողել` եփը կանգնեցնելու համար: Պատրաստի լապշան ծածկել սոուսով և մատուցել:
 
Մատուցել 70գր. թարմ լոբու ծիլերով: