Մեղրով մերսման էությունը մեղրի  բուժիչ ազդեցությունն է մաշկի և օրգանիզմում նյութափոխանակման գործընթացների վրա, և  արյան շրջանառությունը բարելավող մերսումը:

Բացի այդ մեղրը անհավանական արդյունավետ կերպով դուրս է հանում թունանյութերը օրգանիզմից: Խորը թափանցելով մաշկի տակ` մեղրը իր մեջ է վերցնում բոլոր գոյացած խարամները, ինչի արդյունքում մերսումից հետո թափանցիկ մեղրի փոխարեն մաշկի վրա մնում են կեղտոտ-դեղին, երբեմն նույնիսկ մոխրագույն փաթիլներ:

Մարմնի ծածկույթի այսպիսի լիովին և արդյունավետ մաքրում չի կարող տալ ոչ մի այլ բուժիչ կամ կոսմետիկական միջոց: Գործողության արդյունքում բարձրանում է մաշկի  ամրությունն ու նրա առաձգականությունը, լուծվում են ենթամաշկային ճարպային պարկուճները:

Մեղրով մերսման արժեքը մասնավոր մասնագետների մոտ կամ գեղեցկության սրահներում բավական բարձր է: Կպատմենք ձեզ մեղրով հակացելյուլիտային մերսման գործողության մասին, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին, որպեսզի կարողանաք  տնային պայմաններում ինքնուրույն անցկացնել այսպիսի մերսումների կուրս:  Փորձեք:

Մեղրով մերսման գործողությունը հետևյալ տեսք ունի`





1. Մարմինը տաքացնել շոգեբաղնիքում կամ բաղնիքում: Ապա մեղրի շերտը (շուրջ կես սանտիմետր) քսել հետույքին, ազդրերին և ցելյուլիտային բոլոր հատվածներին:

2. Մեղրը քսել մերսողական շարժումներով, իսկ ապա նրան հարկավոր է տալ պնդանալ մարմնի վրա:

3. Այն բանից հետ, երբ մեղր պնդացել է, հարկավոր է հպել ափը մեղրային կեղևին և կտրուկ ետ քաշել այն դեպի վեր: Այս շարժումները կատարվում են մեղրով պատված ողջ մարմնով 15-20 րոպեների ընթացքում:

4. Այնուհետև մեղրն անցկացնել տաք ջրով և ոչ կոշտ սպունգով: Մերսումից հետո մաշկին պարտադիր հարկավոր է քսել խոնավեցնող քսուք:

Այսպես են աշխատում մասնագետները, սակայն դու կարող ես ինքդ սովորել կատարել այսպիսի մերսում: Կարևորը, հետևել բաղադրատոմսին և պահպանել գործողության հաջորդականությունը:

Նաև մեղրի մեջ կարելի է ավելացնել զանազան եթերային յուղեր: Ահա մեղրով մերսման համար խառնուրդների որոշ բաղադրատոմսեր:



2 թեյի գդալ մեղր, 5 կաթիլ կիտրոնի յուղ, 2 կաթիլ էվկալիպտի, 2 կաթիլ լավանդայի յուղ 

2 թեյի գդալ մեղր, 3 կաթիլ կիտրոնի յուղ, 2 կաթիլ նարնջի յուղ, 2 կաթիլ  լավանդայի յուղ, 3 կաթիլ գիհու (можжевельник)  յուղ

2 թեյի գդալ մեղր, 5 կաթիլ կիտրոնի յուղ, 5 կաթիլ նարնջի յուղ

2 թեյի գդալ մեղր, 3 կաթիլ կիտրոնի յուղ, 2 կաթիլ լավանդայի յուղ, 5 կաթիլ դաղձի յուղ

Խառնիր մեղրը յուղերի հետ անմիջապես մերսումից առաջ: Եթե օգտագործում ես մի քանի յուղ, ապա սկզբում խառնվում են յուղերը, ապա ավելացվում է մեղրը և խնամքով խառնվում: