Աչքերի դիմահարդարումը կարող է լինել յուրաքանչյուր ձևի, սակայն կապույտ երանգների ներքո: Դա է վկայում ցուցադրությունը Նյու-Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում: Այսպես, Դիք Փեյջը Michael Kors ցուցադրության ժամանակ կատվային սլաքների փոխարեն պատրաստել էր  «դրոշմված» սլաքներ` նկարելով կոկիկ աղեղներ երկնագույն և զմրուխտե միջնաշերտերով` հոնքերին զուգահեռ, վերին թարթիչների աճի գծի և հոնքի միջև ուղիղ մեջտեղում: