Հարկավոր է գործածել այն առնվազն շաբաթը մեկ անգամ: Շատ ինտենսիվ թափվելու դեպքում (ավելի քան 100 մազ օրական) կարելի է կրկնել շաբաթական 2-3 անգամ, մինչ դիմակների արդյունքը նկատելի դառնա:

Մազաթափությամբ հարկավոր է լուրջ մտահոգվել միայն եթե օրական կորուստը կազմում է ավելի քան 70-100 մազ: Այս դեպքում ցանկալի (կամ նույնիսկ պարտադիր է) այցելել բժիշկ-մաշկաբանին: Մազաթափության պատճառ կարող է լինել, այդ թվում, կանացի սեռական հորմոնների  նվազեցումը և տղամարդու հորմոնների շատացումը (օրինակ` հղիություն, ծննդաբերություն, կերակրում, դաշտանադադար), ինչպես նաև սթրեսը: Կարող է անհրաժեշտ լինել հորմոնների թեստ հանձնել:

Դիմակը պատրաստելու համար հարկավոր են հետևյալ բաղադրամասերը`
1 ձվի դեղնուց (պարտադիր)
1 ճաշի գդալ մեղր (պարտադիր)
1 ճաշի գդալ զեյթունի կամ ցանկացած այլ յուղ մազերի համար (կարելի է կռատուկի (репейное)
1 թեյի գդալ կիտրոնի հյութ (պարտադիր է, եթե լցնում եք յուղ)
1 ճաշի գդալ յոգուրտ կամ կեֆիր, կարելի է մայոնեզ (մի վախեցեք)
1 ճաշի գդալ ցանկացած մազերի կոսմետիկ դիմակ (եթե նախկինից մնացել է. ինքն իրենով քիչ արդյունավետ է, սակայն դեն նետել ափսոս է)
1 պճեղ սխտոր (ճզմած կամ քերած). Սխտորը հաղորդում է սուպեր-էֆեկտ մազաթափման դեմ, ինչպես նաև խթանում է նոր մազերի աճը: Կարելի է փոխարինել ճաշի գդալ սոխի հյութով, ինչպես նաև կարելի է լցնել երկուսն էլ: Զգուշացում` հոտը կլինի միայն խոնավ կամ քրտնած գլխից, մնում է երկար, շուրջ 2-3 ամիս:
* Եթե մազերը մինչ ուսերն են, կրկնակի նվազեցրեք բաղադրությունը (բացառությամբ դեղնուցի):

Այս ամենը խառնեք և քսեք մազերին: Վրայից հագեք լոգանքի գլխարկ կամ փաթեթ, փաթաթեք սրբիչով:
Պահեք առնվազն 45 րոպե (ցանկալի է ոչ պակաս 2 ժամից): Ապա լվացեք շամպունով, մազերի կոնդիցիոներով: Մազերը հարկավոր է ցողել 300-500 մլ սառը խմելու ջրի (շուրջ 30 աստիճան` դա հատկապես կարևոր է, եթե մազերը յուղոտ են) և 1/8 կիտրոնի հյութի խառնուրդով (եթե չկա, ապա կարելի է օգտագործել խնձորի կամ սովորական քացախ): Խորհուրդ է տրվում այդպես ավարտել մազերի յուրաքանչյուր լվացումը: Դա կփակի մազերի միկրոճաքերը, դարձնում է մազերը հարթ, հնազանդ, փայլուն և մետաքսանման, նույնիսկ առանց բալզամի: Կարելի է կիտրոնն ավելացնել ոչ թե սովորական ջրին, այլ երիցուկի կամ եղինջի թուրմին: